Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Արմեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Արմեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
29.05.2018 | 18:35

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:

Երկրի ղեկավարը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:
Կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Նախագահ Սարգսյանը նախաճաշել է զինծառայողների հետ: Նա երախտագիտություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն:


Երկրի ղեկավարը կարևորել է կենտրոնում բուժում ստացող զինվորներին արժանապատիվ կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը: Նախագահը գտնում է, որ առողջությունը վերականգնելուց հետո նրանց համար արտոնյալ պայմաններով աշխատանքի ընդունվելու հնարավորություններ պետք է ստեղծել, որպեսզի զինվորը ոչ թե կախված լինի տարատեսակ օգնություններից, այլ՝ սեփական միջոցները ինքը կարողանա վաստակել:

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ